47278 դիտում
19:44 20-06-2024
Արտակարգ իրավիճակ՝ Վանաձորում․ քամին տապալել է մեծ թվով հսկայական եղևնիներ․ ժամանել են փրկարարներ․ դեպքի վայրում են Լոռու մարզպետն ու ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասում և Մյասնիկյան փողոցում մի քանի հսկայական եղևնիներ արմատից պոկվել ու տապալվել են։ Վնասվել են շենքերի պատուհաններ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, Փրկարար ծառայության Լոռու մարզային փրակարարական վարչության օպերատիվ խումբը։
Տեղում են նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ու Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, ովքեր գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի հանձնարարականով սահմանազատել են տարածքը և իրականացնում են ուժեղացված ծառայություն։
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16864 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ