211652_close_icon
views-count1060 դիտում article-date 22:14 20-06-2024

Մոսկվայում փոթորիկի հետևանքով երկու մարդ է զոհվել

Մոսկվայում փոթորկի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տներում, դուրս չգալ փողոց։ Ականատեսները հրապարակում են հորդառատ անձրևի ու ուժեղ քամու հետևանքները՝ տապալված ծառեր, վնասված ավտոմեքենաներ, գովազգային պակված վահանակներ, քամուց քշված աղբարկղեր։

Ռուսաստանի մայրաքաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ «նարնջագույն» մակարդակ։

Նմանատիպ նյութեր