211652_close_icon
views-count637 դիտում article-date 14:24 21-06-2024

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Լավրով

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մանրամասնելով, որ նման դիմում չի եղել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի այդ նիստին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին. սակայն չի խոչընդոտում կառույցի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր