211652_close_icon
views-count889 դիտում article-date 14:55 22-06-2024

Լաս Վեգասում հեղեղումներ են. հայտարարվել է տարհանում

Հորդ անձրեւները եւ հանկարծակի հեղեղումների նախազգուշացումները Նյու Մեքսիկոյում ստիպել են պաշտոնյաներին հրամայել Լաս Վեգասի մի մասի պարտադիր տարհանման մասին եւ ապաստարաններ կազմակերպել տեղահանվող մարդկանց համար, տեղեկացրել է АР-ը։

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը ուրբաթ լույս շաբաթվա գիշերը հայտարարել է արտակարգ դրության մասին հորդ անձրեւների հետ կապված։ Հեղեղումների վտանգի մեջ են հայտնվել Լաս Վեգասը եւ Ալբուկերկեի մոտ գտնվող բնակավայրերը։
Ուրբաթ երեկոյան տեղացել է 5 սանտիմետր անձրեւ, իսկ գիշերը սպասվում է եւս 3,8 սանտիմետր, տեղեկացրել են օդերեւութաբանական ծառայությունում։

Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ Լաս Վեգասի հյուսիսային եւ արեւմտյան մասերում տեղի են ունեցել հեղեղումներ, որոնց հետեւանքով փակվել են բազմաթիվ ճանապարհներ։
Լաս Վեգասի իշխանությունները սոցցանցերում հայտարարել են քաղաքի որոշ շրջանների պարտադիր տարհանման մասին։ Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ստեղծել են ապաստարաններ քաղաքի արեւմտյան եւ արեւելյան մասերի բնակիչների համար։

Քաղաքի իշխանությունները խնդրել են սահմանափակել ջրի չհիմնավորված օգտագործումը, ինչպես նաեւ նշել են, որ ցանցում ի հայտ եկող լուրերը քաղաքային ջրամբարտակների փլուզման մասին կեղծ են, եւ որ ջրամբարտակները «ներկայում վնասված չեն»։

Նմանատիպ նյութեր