211652_close_icon
views-count33191 դիտում article-date 10:09 24-06-2024

Լոռու փրկարարները ապացուցեցին, որ հավատարիմ են փրկարար լինելու կոչմանը. արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. 15 քաղաքացուց բաղկացած մոլորված արշավախմբին Վանաձորի փրկարարները հայտնաբերել են և մոտ 5 կմ ոտքով ուղեկցել փրկարարական ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 և թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները հերթական անգամ իրենց մասնագիտական հմտություններով ապացուցեցին, որ հավատարիմ են փրկարար լինելու վեհ կոչմանը:

Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ը անչափահաս են՝ 13-15տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ․ քաղաքացիները մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Խումբը ենթադրաբար գտնվում է «Մայմեխ» լեռան ստորոտներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Վանաձորի թիվ 36 և թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Փրկարարները պարզել են, որ արշավախումբը գտնվում է «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում:

Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում՝ (Մայմեխ լեռ) «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին և ուղեկցել են դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ), այնուհետև փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Վանաձոր քաղաք:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր