211652_close_icon
views-count949 դիտում article-date 22:04 24-06-2024

Զելենսկին որոշում է ընդունել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշում է ընդունել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Սոդոլին փոխարինելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Տելեգրամի իր ալիքում՝ մանրամասնելով, որ այս պաշտոնում նրան կփոխարինի բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովը։

Ինչպես գրառման մեջ նշել է Զելենսկին՝ զինվորականների հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակն առանցքային ոլորտներում, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի զինված ուժերում կադրային հարցերին։ 

Նմանատիպ նյութեր