4260 դիտում
13:35 26-06-2024
Լույս է տեսել էկոլոգիական անվտանգության ռազմավարական և քաղաքագիտական գնահատումների վերաբերյալ առաջին հայերեն գիտական մենագրությունը
Լույս է տեսել քաղաքական գիտությունների թեկնածու, ԶՈՒ գնդապետ, գրող Առլեն Շահվերդյանի «Էկոլոգիական
անվտանգություն. ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ» վերնագրով մենագրությունը (խմբագիր՝
ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տ. Քոչարյան, գրախոսներ՝ ք.գ.դ., պրոֆեսոր Գ. Քեռյան, ք.գ.դ. Ս. Մինասյան, կ.գ.թ. Կ. Մանվելյան):
Քաղաքական էկոլոգիայի կամ էկոլոգիական քաղաքագիտության, այդ թվում՝ քաղաքական հարաբերությունների ու
գործընթացների վրա էկոլոգիական անվտանգության խնդիրների ազդեցության, բնահամակարգի միտումնավոր
ոչնչացման կամ էկոցիդի հետազոտություններով Ա. Շահվերդյանը զբաղվում է դեռ 2010 թվականից: Նա երկու
տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Նոր լույս ընծայված մենագրությունը հեղինակի վերջին 14
տարիների խորքային հետազոտությունների արգասիքն է և «էկոլոգիական քաղաքագիտություն» գիտաճյուղի
վերաբերյալ հայրենական մասնագիտական գրականության մեջ առաջին հիմնարար աշխատությունը, որի բացառիկ
արժեքը բարձր են գնահատել Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականներ և գործիչներ:
Մենագրությունում ներկայացված են էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի ռազմավարական, ռազմական
ռազմավարական, քաղաքագիտական և անվտանգային գնահատումներ՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային չափումներում, արդի քաղաքական, տնտեսական, տեղեկատվական գործընթացներում, ժամանակակից
պատերազմներում և զինված հակամարտություններում` էկոլոգիական անվտանգության ապահովմանն ուղղված նոր
մոտեցումների ու մեխանիզմների, արդի մարտահրավերներին համապատասխանող քաղաքականության և
ռազմավարության մշակման անհրաժեշտության համատեքստում: Կարևորված են քաղաքական էկոլոգիայի կամ
էկոլոգիական քաղաքագիտության դերն ու նշանակությունը, այդ թվում՝ քաղաքական հարաբերությունների ու
գործընթացների վրա էկոլոգիական անվտանգության խնդիրների ազդեցությունը, բնահամակարգի միտումնավոր
ոչնչացումը (էկոցիդ) և այլն:
Գրքում ընդգծված է էկոլոգիական անվտանգության հիմնախնդրի նշանակության մեծացումը բնաոչնչացման
դատապարտմանն ու քրեականացմանն ուղղված միջազգային իրավական գործընթացներում՝ որպես ՀՀ անվտանգային շահերի ապահովման և առաջմղման նոր և հեռանկարային հնարավորություն:
Մանրամասնորեն արծարծված են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում և, հատկապես՝ 2020 թ. 44-օրյա
պատերազմի ժամանակ էկոլոգիական խնդիրները, հետևանքներն ու հետևությունները:
Գիրքը աչքի է ընկնում հարուստ բովանդակությամբ և տպագրական բարձր որակով: Այն տպագրվել է «Լիմուշ»
տպարանում, գրանցված է ՀՀ ազգային և ԵՊՀ գրադարաններում:
«Էկոլոգիական անվտանգություն. ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ» գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի «Ֆենիքս» գրախանութի ցանցում՝ Իսահակյան 18, Կորյուն 19/5 և Վաղարշյան 19 հասցեներով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
11:31 10-10-2014
Մայր Աթոռը լույս է ընծայել «Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմը» մենագրությունը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին