211652_close_icon
views-count43295 դիտում article-date 10:14 27-06-2024

Երևանում «BMW X6»-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Երևանում «BMW X6»-ի վարրոդը կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան կայանում է կանգառն արգելող նշանի տակ ու վարորդը, իջնելով ավտոմեքենայից, հավանաբար գնում է գնումներ կատարելու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից շատ չանցած ՀՀ ներքին  գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկների կողմից հայտնաբերվում է օրինախախտ վարորդը և տեղում ենթարկվում է վարչական պատասխանատվության: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ Ժ. Դ. -ն է:

Իսկ հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com էր զանգահարել 2 քաղաքացի, ովքեր ներկայանում էին՝ որպես փաստաբան, ու լրատվամիջոցին մեղադրում էին, թե ինչի համար ենք այդ նյութը հրապարակել, ինչու է նյութում երևում ավտոմեքենայի համարանիշը և օրինախախտ վարորդի դեմքը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 25-ին, Երևանում՝ Գյուլբենկյան փողոցում կին վարորդը Արաբկիր վարչական շրջանում կանգնեցրել էր իր «BMW X6»-ը, և իջել, գնացել էր գնումների. աղջկա սիրտը տավարի միս էր ուզել երևի, չմտածելով, որ իր կոպիտ խախտումով կաթվածահար էր անում առանց այն էլ ոչ բարվոք երթևեկությունը նշված վայրում, ու այդ ընթացքում նույնիսկ շտապօգնության ավտոմեքենան չէր կարողանցել անցնել:

Հետաքրիքր է՝ տիկին վարորդը երբ վարորդական իրավունքի վկայական է ստացել, նրան չե՞ն տեղեկացրել, որ միս առնելու համար մեքենան չեն կագնեցնում փողոցում՝ երթևեկելի գոտում:

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես է «BMW X6»-ը կայանում, իջնում միսը գնում ու վերադառնում, այդ ընթացքում կայանված մեքենան խոչընդոտներ էր ստեղծել մյուս վարորդների տրանսպորտային միջոցների համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ «BMW X6»-ը պատկանում է Երևանի բնակիչ 51-ամյա Հ. Նարգիզյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր