211652_close_icon
views-count1180 դիտում article-date 14:25 28-06-2024

Ահազանգ իրավապահներին. ՀՀ քաղաքացին փորձել է հատել սահմանը, ասել է՝ ուզում է Արարատը բարձրանալ

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժին ՌԴ զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի փորձել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ուղեկալի տարածքում խախտել սահմանը: Պարզվել է, որ նա Արաքս գյուղի բնակիչ Ա. Գ.-ն է, որը մոտեցել էր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ուղեկալի անցակետին եւ սահմանապահներին հայտնել, որ փորձում է անցնել սահմանը ու բարձրանալ Արարատ լեռը:

Ըստ աղբյուրի՝ Ա.Գ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ կանեփանման զանգված: Քաղաքացին ասել է, որ դա իրեն է պատկանում, չորացրել, մանրացրել եւ պահել է իր անձնական օգտագործման համար: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Նմանատիպ նյութեր