211652_close_icon
views-count877 դիտում article-date 13:21 30-06-2024

Զելենսկին հայտարարել է, որ ավելի շատ հակաօդային պաշտպանություն է անհրաժեշտ

Ուկրաինայի հարավային Զապորոժիե շրջանի Վիլնյանսկ քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 30-ը, հաղորդում է արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նահանգապետի խոսքով՝ զոհերի թվում երկու երեխա կա։

Անդրադառնալով ռուսական վերջին հարվածներին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ սա ևս մեկ լրացուցիչ ապացույց է, որ իր երկրին անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր դաշնակիցներից։

«Կան ուղիներ՝ հաղթահարելու ռուսական ամենօրյա տեռորը, որն ազդում է ուկրաինական քաղաքների և համայնքների վրա»,- ասել է Զելենսկին, - «Դրա համար անհրաժեշտ է ոչնչացնել ռուս ահաբեկիչներին և կայանները, որտեղ նրանք գտնվում են, ինչպես նաև ավելացնել ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի քանակը Ուկրաինայում»:

Ռուսաստանն այս տարի ուժեղացրել է օդային հարվածները՝ փորձելով սպառել Ուկրաինայի ռեսուրսները՝ հաճախ թիրախավորելով էներգետիկ օբյեկտները և կենսական այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև հոգեբանական հարձակումներ հասցնել բնակչությանը:

Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ երկրի էլեկտրացանցերի կեսը վնասվել է ռուսական հարվածներից:

Նմանատիպ նյութեր