5581 դիտում
11:26 31-01-2020
ՌԴ գլխավոր դատախազությունը Խաչատրյան քույրերի գործողությունները որակել է որպես անհրաժեշտ պաշտպանություն
ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան՝ համարելով, որ նրանց գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն:
Այդ մասին Interfax-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
Այսպիսով, Խաչատրյան քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածով պետք է դադարեցվի:
Անցյալ տարվա վերջին հայտնի էր դարձել, որ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել է հիշյալ գործերը հանձնել դատարան և քննչական կոմիտեին է վերադարձրել Խաչատրյան քույրերին վերաբերվող նյութերը, որոնք մեղադրական եզրակացություն էին բովանդակում 2 ավագ քույրերի նկատմամբ, նաև որոշում՝ կրտսերի նկատմամբ բժշկական բնույթի միջոցներ կիրառելու մասին:
Քննչական կոմիտեն, իր հերթին, «հրաժարման» որոշումը վիճարկել էր՝ դիմելով գլխավոր դատախազին, ով հաստատել էր գործը լրացուցիչ քննության վերադարձնելու որոշումը:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
20:22 31-01-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել և հավաքական պատիժ է որակել Գազայի բնակիչների նկատմամբ գործողությունները
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել