65694 դիտում
17:45 30-06-2024
Խոշոր ու ողբերգшկան ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զnհ, 4 վիրավոր․ բոլորին հիվանդանոց են տեղափոխել պարեկները․ մшհացшծն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նշում էին նաև, որ բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայության մի քանի ավտոմեքենաներով։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները, քանի որ մինչ նրանց ժամանումը որոշ հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և ճանապարհի թույլատրելի հատվածում եղել են կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ն էլ առաջ ընթանալով բախվել է «BMW»-ին։
«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած), և ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
01/07/2024
18:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են, որ «Mercedes»-ը վարել Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, կայանված «Opel»-ը պատկանել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Ազիզյանին, կայանված «BMW»-ն պատկանել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ազիզյանին։ Հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes»-ի վարորդ Գ․ Հարությունյանը, «Opel»-ի վարորդ Գ․ Ազիզյանը, «BMW»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 34-ամյա Արփինե Ազիզյանը, «Opel»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Մարգարիտա Բալայանը, 23-ամյա Լիլիթ Պողոսյանը, Երևանի բնակիչ 12-ամյա Նատալյա Ազիզյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Աննա Գրիգորյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է վիրավորներից Ա․ Գրիգորյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+