211652_close_icon
views-count26163 դիտում article-date 11:33 01-07-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․«ՎԱԶ 21703»-ը․ վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշին․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս  30-ամյա Գոռ Դավթյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վարորդին առաջինը օգնության է հասել «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Երևանի բնակիչներ 49-ամյա Արման Մնացականյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ատակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները և ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորեց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր