211652_close_icon
views-count20612 դիտում article-date 17:30 05-07-2024

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին, կոտրել դրանք ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Լիլիթ Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր Մ-5 ճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա ճանապարհը կարգավորող ցուցանակին, կոտրել դրանք ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիլիթ Ի.-ն մարմնական վնասվածքներով ժամը 04:30-ի սահմաններում ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատր Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր