211652_close_icon
views-count61319 դիտում article-date 08:50 09-07-2024

Ողբերգшկшն ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «ՎԱԶ 2110»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել դաշտում․ մшհшցшծին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարաները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում, դեպի Ուջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 10 մետր կոտրել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ա․-ն տեղում մահացել է, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել դիատարին և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի ու վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Ենգոյանը, Կարեն Մելիքյանը, Նվեր Գրիգորյանն ու Տիգրան Գևորգյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում, քանի որ մինչ նրանց գալը հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները և ստեղծվել էր արհեստական խցանում, նրան գալուց կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանն ու անչափահասների գործերով բաժանմունքի պետը։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից
ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ն․ Քասյանի որոշմամբ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նրա հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավատոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր