211652_close_icon
views-count1090 դիտում article-date 12:36 11-07-2024

Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել է Հրվ․ Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձևաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին։ 

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցության խորացումը, գործընկերության նոր օրակարգի ձևավորումը, այդ թվում նաև՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել առկա գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, առաջիկա ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով պայմանագրի տեքստի վերջնականացման ու ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված ամուր քաղաքական կամքը։  

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Նմանատիպ նյութեր