211652_close_icon
views-count1507 դիտում article-date 22:28 11-07-2024

Ռուսաստանի արտաքին պարտքը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ աճել է

Ռուսաստանի արտաքին պարտքը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 1,12 տոկոսով՝ հասնելով 306,1 մլրդ դոլարի: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալներին:

Վերջին անգամ ցուցանիշն աճ էր գրանցել 2022 թվականի երկրորդ եռամսյակում՝ 5,3 տոկոսով:

Աճը հիմնականում պայմանավորված է Կենտրոնական բանկի և բանկերի արտաքին պարտքով: Փոքր-ինչ աճել է նաև պետական գերատեսչությունների պարտքը: Ընկերությունները շարունակել են կրճատել ոչ ռեզիդենտների նկատմամբ իրենց պարտավորությունները, դրանք նվազել են 2,3 տոկոսով: 

Նմանատիպ նյութեր