211652_close_icon
views-count1435 դիտում article-date 22:49 11-07-2024

Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ, բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար․ Գևորգ Էմինի հիշատակի օրն է. Oragir.News

Oragir.News-ը գրում է. «Մինչև առաջին գրքիս լույս ընծայումը մամուլում տպագրված գործերիս տակ ստորագրում էի Կարլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930 թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կառլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրական կեղծանունը` Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սևակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին… Գևորգ Էմին… Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»,- իր գրական մկրտության մասին պատմում է Գևորգ Էմինը:

Այսօր բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի հիշատակի օրն է։

Գևորգ Էմինը նորարար էր, լինելով չարենցյան դպրոցի աշակերտ՝ նա նոր երանգներ հաղորդեց հայ գրականությանը։

Էմինը գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր