211652_close_icon
views-count33351 դիտում article-date 10:17 12-07-2024

Արտшկшրգ դեպք՝ Երևանում․ 33-ամյա ռուս կինը դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, կոտրել հյուրանոցի գույքը, հшրվածել է բժիշկներին, փախել շտապօգնության ավտոմեքենայից, մտել քննչական բաժին, սարքել մի իսկական կինո

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ, պարզել են, որ նշված քաղաքացին կոտրել է հյուրանոցի գույքը, հահոյանքներ հնչեցրել, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որից հետո մտել է Խանջյան փողոցի 43 հասցե ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանրի քննչական առաջին բաժնի շենք, ցատկել արգելապատնեշի վրայով, ընկել գետնին: Նշված քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար ոստիկանության ծառայողները կանչել են շտապօգնության կարգախումբ:

Ժամանած շտապօգնության խումբը նշված քաղաքացուն զննելուց հետո, «Էկզոգեն թունավորում» նախնական ախտորոշմամբ անհրաժեշտություն է համարել տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Շտապօգնության ավտոմեքենայի շարժվելուց հետո Սայաթ-Նովա պողոտայում վերջինս բացել է շտապօգնության ավտոմեքենայի դուռը, փախել է մեքենայից և վազել դեպի «Գոլդ» հոթել:

Կարճ ժամանակ անց Ժամը 05։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ազգությամբ ռուս մի կին մտել է նշված հյուրանոց, բարձր բղավել և տարօրինակ վարքագիծ դրսևորել և հեռացել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված քաղաքացուն ժամը 06։00-ին Սայաթ-Նովա պողոտայից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 33-ամյա Եկատերինա Պորտնովան:

Ոստիկաններին շտապ օգնության բժշկը հայտնել է նաև, որ հիվանդանոց տեղափոխման ճանապարհին Ե.Պորտնովան հայհոյել է իրենց, ձեռքերով հարվածներ է հասցրել իր և նույն կարգախմբի մեկ այլ բուժաշխատողի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր