997 դիտում
13:35 13-07-2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի 2025-ի անդամավճարը կհաշվարկվի և կներկայացվի Երևանին. կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Չնայած ՀԱՊԿ անդամավճարն այս տարի չվճարելու Երևանի որոշմանը՝ 2025թ. անդամավճարի գումարը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի է 2025 թվականի բյուջեում վճարում չկատարելու Հայաստանի մտադրության մասին, Վասիլևն ասել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։
«Կդիտարկվի 2025թ. բյուջեի նախագիծը, համապատասխանաբար, կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ասել է Վասիլևը՝ միաժամանակ հավելելով, որ դրանից հետո «արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»՝ կվճարի Երևանն այն, թե ոչ։
Անդրադառնալով կազմակերպության բյուջեի խնդրին՝ Վասիլևը նշել է, որ այն, ինչ վերաբերում է 2025 թվականին, հետագա քննարկումների թեմա է։ Բացի այդ, նա նաև հայտնել է, որ «կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխված է բոլոր անդամ պետությունների միջև։
«Այսինքն՝ անդամավճարների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ մնացած 50 տոկոսը բաշխված է մյուս հինգ անդամ պետության միջև։ Համապատասխանաբար՝ յուրաքանչյուր երկիր (Ռուսաստանից բացի) կվճարի բյուջեի 10 տոկոսը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը»,- հավելել է Վասիլևը։
Հիշեցնեք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Այս հայտարարությունից հետո ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1060 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
829 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
910 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ