874 դիտում
10:43 15-07-2024
Նա արդեն հաղթել է. Մեդվեդևը՝ Թրամփի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ, այս տարվա ընբտրությւոններում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ:
«Նա արդեն հաղթել է, եթե նրան չսպանեն», - հակիրճ գրել է Մեդվեդևը և կից հրապարակել Թրամփի բանտային լուսանկարը, որն արվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ ԱՄՆ նախկին նախագահը անցել է ձերբակալման պաշտոնական ընթացակարգը։
Նշենք, որ նախօրեին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք զրուցել են Politico թերթի հետ, կարծիք էին հայտնել, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի հաղթելու շանսերը, նրա դեմ մահափորձից հետո, մեծացել են: Հանրապետականների մի մասը կարծում է, որ կատարվածը կամրապնդի նախկին նախագահին ընտրողների աջակցությունը, և նոյեմբերի ընտրություններում դա կտա իր արդյունքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:
Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:
«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

Նմանատիպ նյութեր
1416 դիտում
10:13 08-04-2015
«Հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգևոր և մտավոր ավելի բարձր մակարդակ. «Առավոտ»
1114 դիտում
16:27 27-08-2014
Դ. Մեդվեդևը հայտարարել է բոլոր ռուսական դպրոցներում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության մասին
784 դիտում
15:54 30-06-2015
Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել գազի համար Ուկրաինային նոր զեղչեր տրամադրելու մասին
Այս բաժնից
556 դիտում
10:03 26-10-2024
Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի թիրախների վրա հարձակման մասին
568 դիտում
22:31 25-10-2024
Նոր Կալեդոնիայի կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը