68628 դիտում
13:13 15-07-2024
Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. 10 ժամից ավելի որոնվում էր Նիկոլ Փաշինյանին հարց տված քաղաքացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 13-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին են դիմել Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ 30-ամյա Սերոբ Ն.-ի հարազատները և հայտնել են, որ Սերոբ Ն.-ն առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում տնից դուրս է եկել Շիրակի մարզ մեկնելու, դեղ գնելու նպատակով, սակայն մինչև այժմ նրանից տեղեկություններ չունեն և հայտնել են, որ ունեն կասկածներ, որ նրա հետ ինչ-որ վատ բան է պատահել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մեքլոնայնի գլխավորությամբ, Ծաղկահովիտ գյուղի բնակչության մեծ մասը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության, Աշտարակի, Ապարանի և Արագածի փրկարարները կինոլոգների հետ 10 ժամից ավելի որոնողական աշխատանքներ են կատարել՝ Սերոբ Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գեղաձոր-Հնաբերդ ճանապարհահատվածում հայտնաբերվել է նրան պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան՝ ճամփեզրին կայանված, դռները բաց վիճակում:
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են անձնական իրերը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հայտնաբերել են նրա հարազատները և տեղեկությունը փոխանցել ոստիկանության Արագածի բաժին:
Տեղում տարածքը սահմանազատել են ՊԾ Արագոծտնի մարզի գումարտակի պարեկները:
Ժամեր շարունակ որոնողական աշխատանքների՝ արդյունք չտալու պատճառով դեպքի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Արդեն գիշերը՝ ժամը 21:30-ի սահմաններում, նրան Ծաղկահովիտ բնակավայրի սկզբնամասում իր ազգականը հայտնաբերում է, որից հետո նրանք ներկայանում են ոստիկանության Արագածի բաժին:
Ֆոտոլրագրողի հետ զրուցում նրա հարազատներն ասում էին, որ նրա նկատմամբ հավանաբար հաշվեհարդար են տեսել, քանի որ երբ 1 օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ, Լեռնապար գյուղում ինքը վարչապետին դժգոհել է ճանապարհների ոչ որակյալ ասֆալտապատման համար, հայտնել է, որ ավարտին չի հասցվում Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները, ու հարազատները ասում էին, որ դա է եղել պատճառը, որ նրան առևանգել են:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սերոբ Ն.-ն Ծաղկահովիտում ունի ատամնաբուժարան:
Իրավապահներն էլ ունեն կասկածներ, որ ոչ մի առևանգում տեղի չի ունեցել և նրա անհետանալը կապ չունի նրա հարազատների կողմից բարձրաձայնված այն խնդիրների հետ, որ եթե նա վարչապետին ոչ հաճելի հարցեր չտար, ապա նրա հետ այս դեպքը տեղի չէր ունենա:
Հարազատերը նշում էին նաև, որ իրենք ՀՀ վարչապետից ու Կառավարությունից ոչ մի դժգոհելու առիթ չեն ունեցել, միշտ աջակցել են Կառավարության ծրագրերին ու վարչապետը ոչ մի կապ չունի այդ դեպքի հետ, այլ ասում էին, որ հնարավոր է՝ ասֆալտապատում կատարող ընկերության մատն է խառը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+