38779 դիտում
09:44 16-07-2024
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ բախվել են ՀՀ ՊՆ «Կամազ»-ն ու Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանի «Գազել»-ը․ կա 8 վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկներն ու շտապ օգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Նոյեմբերյան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Բերդավան բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի և 60-ամյա Աշոտիկ Մ․-ի վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Թաթուլ Մ․-ն, Աշոտիկ Մ․-ն և վերջինիս ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 59-ամյա էլմիրա Բ․-ն, 59-ամյա Լաուրա Ն․-ն, 23-ամյա Ֆլորա Ա․-ն և 74-ամյա Ժենյա Զ․-ն, 68-ամյա Դուրսուն Մ․-ն և 74-ամյա Ելենա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Վիկտոր Իսրայելյանն ու Հրայր Առաքելյանը սահմանազատել են տարածքը։
Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հասրաթյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիետի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատեւ հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազ»-ը պատկանում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասին, իսկ «Գազել»-ը՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)