211652_close_icon
views-count39287 դիտում article-date 10:44 16-07-2024

Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ազգականը, ով գտնվում էր հետախուզման մեջ. նա «Chrysler»-ով մխրճվել է «ЗИЛ»-ի հետնամասի մեջ. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մարուքյանի վարած «Chrysler» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 56-ամյա Ռազմիկ Արշակյանի վարած «ЗИЛ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Մարուքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին  մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին  բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։  

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեղկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բադալյանի  գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանի ազգականն է և նա ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր