43283 դիտում
09:20 17-07-2024
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «ԶԻԼ»-ի հետնամասի մեջ․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է ծառերին․ մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, Գագարին վարչական բնակավայրի տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Գաբրիել Գալոյանի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և 49-ամյա Ռոստոմ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է ծառերին, իսկ «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դիատարին։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին և ջրային վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, ջրային վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Գալոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Շահեն Քոչարյանը, Էդգար Սարգսյանը, Կառլեն Նալբանդյանն ու Մանվել Ղազարյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվեց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել քարով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+