211652_close_icon
views-count1432 դիտում article-date 21:44 17-07-2024

Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց

Երևանում այս տարի կկառուցվի 20 կմ նոր ոռոգման ցանց՝ մայթերի և կանաչ գոտիների խնամքի համար: 10 կմ-ն արդեն պատրաստ է: Թումանյան փողոցում ամեն մի ծառ իր առանձին համակարգն ունի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Թումանյան  փողոցում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չի ունեցել: Մենք առաջնահերթորեն անցկացնում ենք այն տարածքներում, որտեղ պետք է տնկվեն ծառեր և ունենանք ըստ տեղանքի ձևավորում: Հրատապ են նաև, իհարկե, անտառային գոտիներն ու այգի-պուրակները»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Աշխատանքները բաժանվել են երկու փուլի: Ամենաերկար ոռոգման համակարգը նոր հիմնվող տնկարանում է՝ 100 կմ:  Նոր խողովակները պոլիէթիլենային են: Ունեն ավելի քան 50 տարվա երաշխիք: Անձրևացնող ու կաթիլային ոռոգումը կապահովի կանաչ տարածքների ճիշտ խնամք: 

Քաղաքում առողջ կանաչ զանգված ստեղծելը մեծապես պայմանավորված է մշտական ոռոգման հնարավորությամբ: Այս տարվա ծավալները հնարավորություն կտան ընդլայնել նաև կանաչ տարածքները: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր