1231 դիտում
12:14 18-07-2024
Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
Կառավարությունը հաստատեց որոշումը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 102 մլն եվրո վարկ կտա ՀՀ–ին՝ առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման համար։ Նախագիծը զեկուցեց առողջապահության փոխնարար Լենա Նանուշյանը:
«102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել ՀՀ-ին, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությանը առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, ինչպես նաև բարելավվելու առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության որակը և իրագործումը բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ վարկային գումարից մասնահանումներն իրականացվելու են նախապես համաձայնեցված և սահմնաված թիրախների ցուցանիշների հասնելու դեպքում բանկի գործընկերների հետ:
«Հարկ եմ համարում նշել, որ առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի ընդունումից է կախված թե ծրագրի անհրաժեշտությունը թե սահմանված ցուցանիշներին հասնելը:
Դրանով նախատեսվում է նաև Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելել, հայտնաբերել և վերահսկել՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով»,-հավելեց նա։

Նմանատիպ նյութեր
2214 դիտում
15:31 23-05-2019
Կառավարությունը 7,4 մլրդ դրամով ավելացրեց ճանապարհաշինության համար նախատեսված ծախսերը
1553 դիտում
13:11 08-04-2021
Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրեց 2,78 մլրդ դրամով. ինչ ուղղություններով են ծախսվելու
5844 դիտում
10:12 10-11-2017
Հայաստանի պետական 6 մլրդ 296.7 մլն դոլար պարտքը շուտով կավելանա ևս 80 մլն եվրոյով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1060 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
532 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
703 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը