211652_close_icon
views-count1063 դիտում article-date 18:57 18-07-2024

Փաշինյանը և Լյուքսեմբուրգի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց խորացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուգ քաղաքական երկխոսությունը և կարևորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը և Լյուկ Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են ԵՄ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր