211652_close_icon
views-count2224 դիտում article-date 20:22 18-07-2024

Երկրաշարժ՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ

Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր