979 դիտում
16:34 19-07-2024
Գլոբալ խափանման պատճառ դարձած Crowdstrike ընկերության արժեթղթերի գինն իջել է 16%-ով
Ամբողջ աշխարհում Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի տեխնիկական խափանման պատճառ դարձած Crowdstrike-ի արժեթղթերի գինն իջել է 16%-ով, մինչդեռ Microsoft-ինը՝ 1,99%-ով, հայտնում է businesstimes.com-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:
CrowdStrike-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրցն ասել է, որ ամբողջ աշխարհում Windows-ի գլոբալ խափանում առաջացրած խնդիրը «բացահայտվել է և ուղղվել»:
Նրա խոսքով՝ ընկերությունը «ակտիվորեն աշխատում է» անջատումից տուժած հաճախորդների հետ: Կուրցը նշել է, որ խափանումը կապված չէ «անվտանգության միջադեպի» կամ կիբերհարձակման հետ:
Հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսել են հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:
Խափանման պատճառը կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան CrowdStrike ընկերության թարմացումն էր։ Ըստ CNN-ի՝ հայտնաբերված խնդիրը բնորոշ է ընկերության հիմնական ծրագրային արտադրանքներից մեկին՝ CrowdStrike Falcon-ին։ Խափանումից հետո ընկերության արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել: CrowdStrike-ը կորցրել է 13 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր
2395 դիտում
13:03 06-01-2015
Նավթի համաշխարհային գինն իջել է 50 դոլարի նշագծից
1257 դիտում
09:49 13-01-2015
Նավթի գինն իջել է մինչև 47 դոլարի նշագիծը
1140 դիտում
16:13 19-02-2015
Brent նավթի գինն իջել է
Այս բաժնից
625 դիտում
18:14 25-10-2024
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
625 դիտում
18:01 25-10-2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը