104642 դիտում
14:41 23-07-2024
Գեղարքունիքի մարզում «Mercedes»-ը բախվել «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Opel»-ի․ հետիոտնը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում 76-ամյա Վազգեն Սողոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Opel»-ի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Արամ Աբհրամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԶԻԼ»-ը պատկանում է Սևանի ճանշինին և ճանշինի աշխատակիցները գործ անելիս են եղել, երբ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել ճանշինի աշխատակցին ու առաջ ընթանալով բախվել «Opel»-ներին։
«Mercedes»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)