211652_close_icon
views-count946 դիտում article-date 18:48 23-07-2024

Ռուսաստանը միջուկային հրթիռների մոբիլ համակարգերով երկրորդ վարժանքն է անցկացնում մեկ ամսվա մեջ

Ռուսաստանը Yars տեսակի միջուկային հրթիռների մոբիլ համակարգերով երկրորդ վարժանքներն է անցկացնում մեկ ամսվա ընթացքում, այսօր գրում են ռուսական լրատվամիջոցները։ Հաղորդում է Azatutyun-ը։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ տրոհվող մարտագլխիկներով հրթիռները կարող են թիրախներին հարվածել 11 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Հրթիռային այդ համակարգերը կարող են տեղադրվել ինչպես հորերում, այնպես էլ շարժական բեռնատարների վրա։

Հուլիսի սկզբին առնվազն երկու ռեգիոնում նմանատիպ վարժանքներ էին անցկացվել։

Ուկրաինա ներխուժելուց ի վեր ռուսական ուժերը բազմաթիվ զորավարժություններ են անցկացրել, այդ թվում՝ դաշնակից երկրների հետ, ինչպես նաև Բելառուսի տարածքում անցած տարի տեղակայվել են միջուկային մարտավարական սպառազինություններ։

Նմանատիպ նյութեր