2471 դիտում
22:52 30-08-2019
Հայ հակաօդայիններն «Աշուլուկ» զորավարժարանում մարզումներ են անցկացնում Ս-300 համակարգերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկին ընդառաջ ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարանում ընթանում են մարզումներ։
Մասնակից պետությունների զինծառայողներն արդեն ընդունել են տեխնիկան և հնարավոր բարդությունները հայտնաբերելու ու որոշակի անսարքություններն ու անճշտությունները վերացնելու նպատակով ակտիվ մարզումներ են անցկացնում։ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումն այս առումով բավականին փորձառություն ունի և հայտնաբերվող խնդիրներին արձագանքում է արագ ու հմտորեն։
Համատեղ զորավարժության մտահղացման, ստորաբաժանումների գործողությունների և այլ հարցերի հստակեցման նպատակով ներգրավված ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել են խորհրդակցություններ ու քննարկումներ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջադրվող խնդիրների և պայմանական թիրախների տեսակների վերաբերյալ։
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը ներգրավված են գերժամանակակից հակօդային ու ավիացիոն միջոցներ։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
946 դիտում
18:48 23-07-2024
Ռուսաստանը միջուկային հրթիռների մոբիլ համակարգերով երկրորդ վարժանքն է անցկացնում մեկ ամսվա մեջ
2932 դիտում
23:09 28-08-2019
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը ժամանել է «Աշուլուկ» զորավարժարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3388 դիտում
19:46 16-12-2015
Ինչպես են ոստիկանները մարզումներ անցկացնում Հնդկաստանում. տեսանյութ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»