211652_close_icon
views-count76462 դիտում article-date 17:40 24-07-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Օրթոպեդիայի գիտական կենտրոնի բակում «Mercedes G500»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի բուժաշխատողների փողոցում՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել է պայքարել վարորդը, սակայն կրակը շատ արագ է տարածվել:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Տաթևիկ Ռոստոմյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մեջլումյանը:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր