211652_close_icon
views-count34625 դիտում article-date 21:44 25-07-2024

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում գտնվող 5-րդ տունը հինգ տարի է՝ ամռանը հայտնվում է արտակարգ վիճակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Շինարարների փողոցում գտնվող 5-րդ տունը արդեն 5-րդ տարի է՝ ամռանը հայտնվում է արտակարգ վիճակում։

Փողոցում կուտակված ջուրը լցվում է տան բակ՝ խոնավության մեջ պահելով պատերն ու այդ հատվածում գտնվող ամեն ինչ։  

Խմելու ջուր է, թե ոռոգման՝ բնակիչները չգիտեն։

Բայց ամեն տարի հատկապես այս սեզոնին է խնդիրը առաջանում։

Հիմա ջուրն ավելի շատ է կուտակվում, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր ջրաչափեր ու խողովակներ անցկացնելու համար ասֆալտը քանդել է, նորը չեն արել։

Կուտակվելուց հետո հոսում է տան բակ ու այդպես շարունակ։

Փողոցով անցուդարձ անել չի լինում։

Գյուղապետարան են գնացել բնակիչները։ Դիմում են գրել։ Եկել են նկարել։ Ասել են, որ Վեոլիա Ջրի աշխատակիցները կմոտենան։

Բնակիչները օպերատիվ լուծում են ակնկալում, քանի որ ասում են ամենուր խոնավություն է, պատերն էլ փլվում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր