211652_close_icon

Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում

views-count1483 դիտում article-date 19:24 26-07-2024
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր