211652_close_icon
views-count1714 դիտում article-date 14:42 28-07-2024

Ես հավատում եմ, որ հայկական ֆուտբոլում լավագույնը դեռ առջևում է․ Վարդգես Վարդանյան

«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում թիմի տարած հաղթանակին։

«Նոայի» այս ռեկորդային հաղթանակը մեր նվիրված ու անդադար աշխատանքի առաջին պտուղն է միայն:

«Նոա» ֆուտբոլային ակումբն ունի մեծագույն նպատակեր ու երազանքներ։ Մենք հայկական ֆուտբոլի սիրահարներին և երկրպագուներին պետք է նվիրենք հպարտության ու հաղթանակի բազմաթիվ պահեր։

Ես հավատում եմ, որ հայկական ֆուտբոլում լավագույնը դեռ առջևում է, և դրա համար մենք առանց մեկ վայրկյան մտածելու՝ աշխատելու ենք, արարելու ենք, տաղանդներ ենք փնտրելու և զարգացնելու ու ջանք չենք խնայելու՝ հանուն հայկական ֆուտբոլի։

Սա գերազանցության ճանապարհի սկիզբն է: Առա՜ջ, «Նոա», առա՜ջ»,-գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի 7-0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող թիմին։

Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։

Այս ռեկորդային հաղթանակը մեր նվիրված ու անդադար աշխատանքի առաջին պտուղն է միայն. «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան

Նմանատիպ նյութեր