211652_close_icon
views-count1501 դիտում article-date 20:51 17-08-2024

Երկարաձգել ենք պայմագիրը Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Մուրադյանի հետ․ Վարդգես Վարդանյան

Սերգեյ Մուրադյանը երկարաձգել է «Նոայի» հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանն ու «Նոան» շարունակում են համագործակցությունը։ Հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։

«Շատ ուրախ եմ «Նոայի» հետ շարունակել իմ ճանապարհը։ Հպարտ եմ ներկայացնել հայկական «Նոա» ակումբն ու Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզում»,-նշել է Մուրադյանը։

«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանն ընդգծել է ակումբի կազմում տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ ունենալու կարևորությունը.

«Երկարաձգել ենք պայմանգիրը Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Մուրադյանի հետ, ինչի համար շատ ուրախ ենք։ Փորձառու և որակյալ մի շարք լեգեոներներից զատ, մեզ համար կարևոր է թիմում ունենալ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են որակապես աճել ու ճանապարհ անցնել «Նոայի» հետ։ Մուրադյանը մեր թիմում մի քանի տպավորիչ խաղից կարճ ժամանակ անց հրավեր ստացավ ազգային հավաքականից։ Երիտասարդ ֆուտբոլիստի հետ կնքվել է հայկական ֆուտբոլի համար երկարաժամկետ պայմանագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականը։ Վստահ ենք, որ մեր ակումբի մեծ նպատակների ճանապարհին Մուրադյանը մեծապես կնպաստի «Նոայի» հաջողություններին»,-ասել է Վարդանյանը։

19-ամյա Մուրադյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, մեր թիմի կազմը համալրել է նախորդ տարվա փետրվարին։ Նա ելույթ է ունենում ազգային հավաքականում, ինչպես նաև խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։
«Նոայի» կազմում Մուրադյանն անցկացրել է 45 հանդիպում։
 

Նմանատիպ նյութեր