211652_close_icon
views-count1309 դիտում article-date 18:22 28-07-2024

Մալիում հայտարարում են «Վագներ»-ի վարձկանների սպանվելու մասին

Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մալիի Տուարեգի զինված խմբավորումները հայտարարել են, որ սպանել կամ վիրավորել են տասնյակ կառավարական զինվորների և ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբի վարձկաններին։ Փոխանցում է Azatutyun-ը։

Մալիի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ ապստամբների հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել, և 10-ը՝ վիրավորվել: Բանակը հայտնել է, որ իր զորքերը սպանել են մոտ 20 ապստամբների և ոչնչացրել մի քանի մեքենաներ:

Նմանատիպ նյութեր