Ռոչեսթերում զանգվածային հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել
Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 6-ը, հայտնում է abcnews-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Մեյփլվուդ այգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 20-ն անց 1 մարդ մահացել է, ևս 1-ը ծանր վիճակում է։ Եվս 5 տուժածներ տեղափոխվել են Նյու Յորք նահանգի հիվանդանոցներից մեկը»,- գրում է աղբյուրը։
Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանությունը հարցաքննում է վկաներին և փնտրում կրակողներին, որոնց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։
Մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ, եզրակացրել է աղբյուրը։