4255 դիտում
13:31 12-08-2018
Մանչեսթերում հրաձգության հետևանքով 10 մարդ է վիրավորվել
Բրիտանական Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձագության հետևանքով 10 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդում է [url=https://news.sky.com/story/ten-in-hospital-after-manchester-shooting-11470695]Sky News[/url] հեռուստաընկերությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Մոս Սայդ շրջանում՝ քաղաքի հարավային հատվածում:
Դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաների, ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները:
Ոստիկանության ղեկավար Դեբի Դուլին հայտնել է, որ հրաձգությունից մի քանի ժամ առաջ քաղաքի այդ հատվածում անցկացվել է Կարիբյան կառնավալը, ինչի արդյունքում փողոցները մարդաշատ են:
«Հիմա հիվանդանոցում է մի քանի մարդ տարբեր վնասվածքներով, սակայն, բարեբախտաբար, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
848 դիտում
10:36 23-01-2023
Լուիզիանայի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով 12 մարդ է վիրավորվել
1072 դիտում
19:30 29-07-2024
Ռոչեսթերում զանգվածային հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել
4295 դիտում
14:45 29-07-2018
ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ, յոթը՝ վիրավորվել
Այս բաժնից
958 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
781 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1834 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել