211652_close_icon
views-count16454 դիտում article-date 23:03 30-07-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ թափառող շները հարձակվել են 32-ամյա քաղաքացու վրա և վնասվածքներ հասցրել․ նա տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, զույգ վերջույթների շրջաններում բազմակի ծակած վերքեր, աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է իրենց բակում գազազած շան հարձակման հետևանքով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Ղ․-ն է։

Տեղում պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 08։15-ի սահմաններում Նոր Երզնկա համայնքի Եղվարդի խճուղի 6/6-րդ հասցեում թափառական թվով 4 շներից մեկը հարձակվել է Կարեն Ղ․-ի վրա, կծել և պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր