211652_close_icon
views-count1402 դիտում article-date 10:51 31-07-2024

Մոլդովական փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոլդովական փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես,  Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Մոլդովական փողոց – Գայի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Նմանատիպ նյութեր