1360 դիտում
17:55 31-07-2024
ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաները մեղադրվում են տնտեսվարող սուբյեկտներից կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ Գ. Փ.-ն և Վ. Ք.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների օգտին դրսևորած թողտվության և հովանավորչության համար նրանցից պահանջել և ստացել են յուրաքանչյուր դեպքում մինչև 90.000 ՀՀ դրամ կաշառք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից News.am-ին հայտնել են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք 2023 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ իրենց գործառույթներն իրականացնելու ընթացքում, ավտոգազալցման կայանների տնօրենների, հասարակական սպասարկման օբյեկտների սեփականատերերի, որոշ դեպքերում՝ դրանց պատասխանատու անձանց օգտին թողտվության, հովանավորչության և այլ ապօրինի գործողություն կատարելու, մասնավորապես՝ հիշյալ կառույցներում առկա հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չարձանագրելու, հակահրդեհային անվտանգության կանոններին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն տալու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ:
Գ. Փ-ին և Վ. Ք.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /8 դրվագ /, իսկ վերը նշված ընկերություններից մեկի տնօրեն Մ. Ս.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նմանատիպ նյութեր
1099 դիտում
18:24 16-05-2023
Հայաստանի և Իրանի քաղաքացիներից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ
Այս բաժնից
20932 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4627 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է