211652_close_icon
views-count1060 դիտում article-date 20:18 31-07-2024

Կասպից ծովում ադրբեջանական նավ է հրդեհվում

Ադրբեջանական նավում հրդեհ է բռնկվել Կասպից ծովի «Գյարբի Չըրաղ» հարթակի մոտակայքում. կա 2 տուժած: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։

Դեպքը տեղի է ունեցել ափից 70 կմ հեռավարության վրա։ Հրդեհը բռնկվել է նավի շարժիչում։ Նավի մեխանիկն ու անձնակազմի մեկ այլ անդամ այրվածքներ են ստացել։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ անձնակազմի 40 անդամ տարհանվել են մոտակայքում գտնվող մեկ ուրիշ նավ։

Ըստ տեղեկությունների՝ նավի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր