211652_close_icon
views-count5271 դիտում article-date 19:23 01-08-2024

Բալետն աշխարհի ամենագեղեցիկ, ամենատղամարդկային, ամենադժվար և գույնզգույն արվեստն է. Րաֆֆի Գալստյան. armenpress.am

Բալետն աշխարհի ամենագեղեցիկ արվեստն է։ Այսպես է կարծում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։ Երիտասարդ արտիստը զբաղված է թատրոնի բոլոր ներկայացումներում. «Սպարտակ», «Դիմակահանդես», «Կարապի լիճ» և այլն։ Գալստյանի կերտած կերպարները բազմազան են, հետաքրքիր և գունեղ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Րաֆֆին պատմել է պարարվեստում առաջին քայլերի, ուսուցիչների, ոգեշնչումների և առաջիկա ծրագրերի մասին։

Մուտքը պարարվեստի հեքիաթային աշխարհ. առաջին հանդիպումը «Սպարտակ»-ի հետ

Փոքր հասակից եմ պարել մայրիկիս ստուդիայում։ Երկու տարեկանում առաջին անգամ բեմ եմ բարձրացել, իսկ բալետային ասպարեզում հայտնվել եմ տասը տարեկանում։

Իմ տասնամյակին ներկա էր Վանուշ Խանամիրյանը, ով մեր  ընտանիքի բարեկամն էր։ Նա ասաց՝ մայրս ինձ պետք է տանի Երևանի պարարվեստի պետական քոլեջ, որպեսզի հետագայում դառնամ Սպարտակ, առաջատար պարող։ Եթե նա մի բան ասում էր, պետք է արվեր։ Հնարավոր չէր չհամաձայնել։ Ինձ պայմանական սկզբունքով ընդունեցին քոլեջ։ Բալետային տվյալներ չունեի՝ միայն հասակս էր և տեսքս, այնինչ անհրաժեշտ է ունենալ գեղեցիկ թաթեր, թռիչք, ճկունություն և այլն։ Բնությունն ինձ չէր օժտել այդ ամենով, սակայն արդարացրի ինձ և այսօր բեմում եմ։
Սկզբում սովորել եմ Տաթևիկ Ղարիբյանի դասարանում, հետո՝ Գայանե Մանուկյանի, ավելի ուշ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի կուրսում։ Երբ Վանուշ Խանամիրյանն ասում էր, որ պետք է Սպարտակ դառնամ, չէի գիտակցում դրա կարևորությունը։ Մտածում էի՝ պապիկն ինչ է ուզում ինձնից։ Ես Սպարտակը չեմ, ես Րաֆֆին եմ։ Տասնյոթ տարեկանում, երբ պետք է Սպարտակ պարեի, հասկացա,  թե նա ինչ նկատի ուներ. փշաքաղվեցի։ Ներկայացումից հետո անգամ նրա գերեզմանին եմ այցելել, որ ասեմ՝ կատարվեց։

Սպարտակն ուժի, հզորության, ապստամբության, ազատության մարմնացումն է։ Նա լիդեր է։ Կարծում եմ՝ եթե ես լիդերի հատկանիշներ չունենայի, առաջատար մենապարող չէի լինի։ 

Իմ առաջին Սպարտակից շատ դժգոհ եմ։ Երբ նայում եմ տեսանյութերը, ցանկանում եմ՝ վառեն, ջնջեն։ Փոքր էի, կարճ ժամանակ ունեի դերին պատրաստվելու համար։ Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ պատրաստ չէի Սպարտակ պարել, բայց պարեցի։ Այսօրվա Սպարտակն ու այն ժամանակվա Սպարտակն անհամեմատելի են։ Ներկայացումից ներկայացում աճում ես։ Մի քանի տարի անց էլ հետ կնայեմ ու կասեմ, որ այս շրջանում իրական Սպարտակին չէի ճանաչում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր