211652_close_icon
views-count967 դիտում article-date 22:33 01-08-2024

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 35-ը համարվում են անհետ կորած

Առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 35-ը համարվում են անհետ կորած Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում «Գաեմի» թայֆունի պատճառով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունից։

Քաղաքի հեղեղումների վերահսկման և երաշտի դեմ պայքարի շտաբի տվյալներով՝ Գայեմի թայֆունից հետո ճանապարհները, էլեկտրաէներգիան և կապը հիմնականում վերականգնվել են Ցիկսինգի ութ առավել տուժած բնակավայրերում: Նայտնում է Xinhua գործակալությունը:

Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Վերջին մի քանի օրերին «Գաեմի» թայֆունի բերած աննախադեպ հորդառատ անձրևը հեղեղել է նահանգում ավելի քան 1,5 միլիոն մյու (100,000 հեկտար) գյուղատնտեսական հողատարածք:

«Գաեմի» թայֆունն անցած շաբաթ ավերածություններ է առաջացրել Ֆիլիպիններում և Թայվանում։ Առաջին անգամ հարվածեց Չինաստանի Ֆուցզյան և Ցզյանսի նահանգներին անցյալ շաբաթավերջին, դրանից հետո շարժվեց դեպի Հունան նահանգը, որտեղ տուժել է ավելի քան 1,2 միլիոն մարդ:

Նմանատիպ նյութեր