211652_close_icon
views-count1243 դիտում article-date 16:04 03-08-2024

Պետք է գյուղերը ցեխից դուրս բերենք. Փաշինյանն այցելել է Բագրատաշենի նոր կառուցվող մոդուլային մանկապարտեզ

Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքի մեջ է:

Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում ծանոթացել է ընտացքի մեջ գտնվող աշխատանքներին:

«144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ:

Բագրատաշենում մեկնարկել են նաեւ նոր դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար:

Ծրագրի արժեքը 1մլրդ դրամ է»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

«Եթե մանկապարտեզ չկա, գյուղը լիարժեք չի։ Մենք պետք է գյուղերը ցեխից դուրս բերենք»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր