211652_close_icon
views-count2704 դիտում article-date 22:29 04-08-2024

Ինձ հետ լինես, թե առանց ինձ. Առլեն Շահվերդյան

Գրող Առլեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական բանաստեղծությունն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

ԻՆՁ ՀԵՏ ԼԻՆԵՍԹԵ ԱՌԱՆՑ ԻՆՁ

Ինձ հետ լինես, թե առանց ինձ, կողքիս լինես, թե շատ հեռու,
Մե՛կ է, հոգուս գարնան ծառը Քե՛զ համար է ծաղկում վսեմ,
Մե՛կ է, միայն Քե՛զ համար է բզզում հոգուս կայտառ մեղուն,
Քե՛զ համար են արտույտները եկել այգիս ու բույն հյուսել:

Ինչքա՛ն էլ ես մենակ լինեմ, ինչքա՛ն էլ Դու հեռու լինես,
Էլի, մե՛կ է, իմ սրտի մեջ Դո՛ւ ես սնող իմ երա՛կը,
Կզրուցեմ կարոտիս հետ, կծիծաղենք թախիծն ու ես
Եվ ծիծաղում պարզ կլսեմ մեր համաքայլ զարկերա՛կը:

Ինձ հետ լինես, թե առանց ինձ, անջա՛տ լինենք, թե միասի՛ն,
Մե՛կ է, ամեն սայթաքելուց ինձ կթվա, թե մեռնում եմ՝
Չհասցրա՛ծ մի անգամ էլ Քեզ շշնջալ սիրուս մասին,
Չհասցրա՛ծ ասել, որ ես Քո սիրելուց վեհանո՜ւմ եմ:

Առլեն Շահվերդյան

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր