211652_close_icon

Դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

views-count1150 դիտում article-date 11:29 05-08-2024
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Համապատասխան որոշումը քիչ առաջ հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը։

Խոսքը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավորի մասին է։ Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը։

Ըստ ԱՆ-ի՝ դատավորը կայացրել էր ոչ իրավաչափ որոշում, երբ կալանքի տակ գտնվող Տոնոյանի մասնակցությունն ԱԺ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին թույլատրել էր կազմակերպել առանց ձեռնաշղթաների կիրառման, և երբ սահմանել էր ՔԿՀ վերադարձի ժամկետ, ընդ որում՝ երկար և անընդունելի, ինչի լիազորությունը, ըստ ԱՆ-ի, դատավորը չուներ, պետք է նշեր՝ վերադարձնել ՔԿՀ նիստի ավարտից հետո՝ անհապաղ։

Նմանատիպ նյութեր